Մեր մասին

can1

<<Ագրար Արմավիր>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003թ-ի աշնանը(Պետռեգիստրի համարը՝ 33.110.01109, Վկայականի համարը՝ 060996), որպես գյուղամթերքներ արտադրող, վերամշակող և իրացնող Ընկերություն:

 2008 թվականից ընկերությունը իր արտադրանքը արտահանեց Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Կրասնոյարսկ քաղաքներ: Արտահանումը իրացվեց մեծ հաջողությամբ, ինչն էլ հետագայում ապահովեց նորանոր պատվերներ և ընկերության բարի համբավը ռուսական շուկայում:

«Ագրար Արմավիր» ՍՊԸ-ն հին ավանդական բաղադրատոմսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով  էկոլոգիապես մաքուր բարձրորակ հումքից արտադրում է «ARFRUIT» ապրանքանիշի ստերիլիզացված պահածոներ բանջարեղենների, մարինադների, մուրաբաների, ջեմերի, կոմպոտների և դելիկատեսների ավելի քան 88 տարատեսակ՝ պարբերաբար թարմացնելով տեսականին:

IMG_9155

Եթե Դուք գնահատում եք առողջ և համեղ սնունդը, ապա Ձեր փնտրածը՝ որպես մեծահասակների և երեխաների սիրելի դելիկատես, հենց մե՛ր արտադրանքն է: Արարատյան դաշտի պտուղների անկրկնելի համն ու հարուստ բուրմունքը ամբողջությամբ պահպանվում են «ARFRUIT»-ի պատրաստի արտադրանքում՝ աշխատակազմի պատասխանատվության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Հումքը և

պատրաստի արտադրանքը ենթարկվոմ են մանրակրկիտ լաբորատոր վերլուծության՝ կենսաբանական, քիմիական և ֆիզիկական հնարավոր ռիսկերից կրիտիկական կետերում խուսափելու համար:Արտադրական բոլոր գործընթացների HACCP պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը, հումքի մշակումից մինչև դրանց փաթեթավորումը, իրականացվում է միջազգային չափանիշների հիման վրա:

«ARFRUIT»-ի պահածոների տարբերակիչ առանձնահատկությունը դրանց համային որակն ու օրիգինալ ձևավորում է՝ համեմատաբար ցածր գնի հետ մեկտեղ, ինչն ապահովում է արտադրանքի պահանջարկի կայուն աճը: Մեր կարգախոսն է՝ գրավել յուրաքանչյուր հաճախորդի սիրտը: