Նրբախորտիկներ պատրաստված արտադրողի ՏՊ

  • «Хаш»

    Խաշ

    Պատրաստման ամիսը – նոյեմբեր
    տարա նետո (գր)-750 ± 3%
    տարա բրուտո (գր)-1080 ± 3%

     

  • «Ариса» куриний

    Հավի մսով հարիսա

    Պատրաստման ամիսը – նոյեմբեր
    տարա նետո (գր) – 750 ± 3%
    տարա բրուտո (գր) – 1080 ± 3%

     

  • Ղավուրմա

    Պատրաստման ամիսը – նոյեմբեր
    տարա նետո (գր)- 500 ± 3%
    տարա բրուտո (գր)- 750 ± 3%

  • Консервированный авелук

    Պահածոյացված ավելուկ

    Պատրաստման ամիսը – նոյեմբեր
    տարա նետո (գր) – 500 ± 3%
    տարա բրուտո (գր) – 750 ± 3%

     

  • mandak shushan

    Պահածոյացված շուշան – մանդակ

    Պատրաստման ամիսը – հունիս
    տարա նետո (գր) – 500 ± 3%
    տարա բրուտո (գր)- 750 ± 3%

  • pasuc dolma

    Պասուց տոլմա` թփով

    Պատրաստման ամիսը – նոյեմբեր
    տարա նետո (գր) – 700 ± 3%
    տարա բրուտո (գր)- 1030 ± 3%

Խաշ: Հայկական հնագույն ուտեստներից է խաշը, որը լայն տարածում է գտել ողջ Կովկասում և Անդրկովկասում: Այն ունեցել է ծիսական նշանակություն. այդ պատճառով էլ մինչև վերջերս նույնիսկ ռեստորաններում խաշ պատրաստում էին միայն որոշակի օրերի, ըստ որում` պարտադիր առավոտյան ժամը 9.00-ից 10.00-ը, ինչն էլ վկայում է այս ուտեստի` հեթանոսական ավանդույթների հետ կապի մասին: Պահածոյացված և մանրազերծված վիճակում խաշը երկար ժամանակ չի կորցնում իր համային որակները և դյուրամարս է:

ՀԱՐԻՍԱ: UNESCO - ի կողմից ճանաչված է որպես հայկական ազգային կերակրատեսակ: Պատրաստվում է անարատ յուղով` ցորենի ձավարով և հավի մսով: Պատվիրատուի ցանկությամբ կարող է պատրաստվել նաև ոչխարի կամ տավարի մսով: Պահածոյացված և մանրէազերծված է երկարատև պահպանման համար :

ՂԱՎՈՒՐՄԱ: Պատրաստվում է անարատ յուղով` տավարի թարմ փափկամսից: Պահածոյացված և մանրէազերծված վիճակում կարող է պահպանվել երկար ժամանակ չկորցնելով իր համային հատկանիշները:

Ավելուկը խոտաբույս է, որը աճում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Այն օգտագործվում է ժողովրդական բժշկության և խոհանոցի մեջ:

Պահածոյացված շուշան – մանդակը նախատեսված է հայկական ազգային ավանդական ուտեստներ պատրաստելու համար:

Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից է: Այն պատրաստվում է հիմնականում տարբեր տեսակի ընդեղենից և գերազանց փոխարինում է սննդային սպիտակուցներին` պահքի շրջանում: